Tuesday, July 29, 2014

Թվային Հայաստանի քայլերը


1987 – ստեղծվում է ArmSCII հայերենի կոդավորման ստանդարտը
1989 – Առաջին հայերեն մուտքագրելու դրայվերը MS-DOS համակարգի համար։ Այն ուներ երկու տեսակ Armvga.exe և Armega.exe
1990 – Թարգմանվում է հայերեն Norton Commander ֆայլային կառավարիչը
1991 – Յունիկոդ կոնսորցիումը հռչակում է Յունիկոդի տարբերակ 1․0․0-ն, որի մեջ ընդգրկված է հայերեն այբուբենը։ Բայց պահանջվում է առնվազն 10 տարի որպեսզի այն կիրառվի Մայքրոսոֆթի Վինդոուսում
1994 – Առաջին անգամ Արմինկոն տրամադրում է ինտերնետ ծառայություն հեռախոսային մոդեմներով։ Ամսեկան գինը 100 դոլար 1995-ին, իսկ արագությունը չի գերազանցում 32 kb/s
1994 – Հայաստանը ստանում է ինտերնետային AM դոմենը (TLD)
1997 - ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծվում է Freenet.am նախագիծը։ Այն տալիս է անվճար ծառայություններ՝ էլ-փոստ (POP, SMTP), պարզունակ վեբ-հոսթինգ, նորությունների խմբեր (NNTP) և 30 կապուղով հեռախոսային ինտերնետ միայն Հայաստանի տարածքում տեղակայված կայքերին։ Առաջանում է Արմնեթ տերմինը
1998 – «Առավոտ» թերթը բացում է իր կայքը։ Դա թերևս առաջին լրատվական կայքն էր հայերենով
2001 – Բացվում է առաջին վեբ-ֆորումը forum.digital.am, գրում էին միայն լատինատառ՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Հետագայում բացվեցին նաև հետևյալ ֆորումները՝ forum.armkb.com, forum.armenianhouse.com, forum.hayastan.com. forum.openarmenia.com
2001 – Մայքրոսոֆթը թողարկում է Windows XP-ն, որը աջակցում է Յունիկոդը և առաջին անգամ կա հայերեն տառերով յունիկոդ Սիլֆաեն տառատեսակը
200x - Ստեղծվում է Circle.am կայքերի այցելուների մասին տվյալներ հավաքող ծառայությունը։ Բազմաթիվ չարաշահումներից հետո 2014-ին այն դադարեցնում է ցուցադրել վիճակագրությունը
2002 – Արմենթելը սկսում է բջջային կանխավճարյին քարտերի վաճառք (EASY CARD) Մեծ չբավարարված պահանջարկի պատճառով ձեռքի վրայից վաճառքի գինը անցնում է 100 դոլարը
2003 – Forum.armenianhouse.org-ում առաջին անգամ բաժինների անունները գրվում են հայերեն, և հնարավոր է դառնում տպել յունիկոդ հայերենով։ Ֆորումը աշխատում է phpBB-փոփոխված տարբերակով, որը աջակցում էր յունիկոդը։
2005 – Առաջին լիարժեք հայերեն ֆորումը՝ Akumb.am, այն աշխատում է vBulletin դվիժոկի հիման վրա, որի միջերեսը լիովին թարգմանված է։ Ֆորումի միակ լեզուն հայերենն է։
2006 – Freenet.am-ի կառավարումը անցավ Isoc.am-ին։ ՄԱԿ-ը դադարեցրեց իր օժանդակությունը
2006 – Բլոգների քանակը աճում է, հիմնականում Կենդանի Մատյանում (Livejournal.com) ։ Ֆորումներում ակտիվությունը սկսում է նվազել
2008 – Նախագահական լարված ընտրություններից հետո, առաջին անգամ ՀՀ նախագահը հաշիվ է բացում ԿՄ-ում և կազմակերպվում է հարցազրույց բլոգերների հետ։
2008 – «Յուքոմ» պրովայդերը սկսում է օպտիկական լարերով ինտերնետի մատակարարումը Երևանում
2010 – Լեզվի մասին օրենքի փոփոխության դեմ պայքարը լուրջ բեկում է մտցնում ինտերնետում հայերենի օգտագործման քանակի ավելացման հարցում
2011 – Բացվում է Վիկիմեդիա Հայաստան կազմակերպությունը, որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայի զարգացումը։ Շատ արագ հայերենը առաջ է անցնում է ադրբեջաներենից ու վրացերենից

No comments:

Post a Comment