Monday, August 11, 2014

Սահմանամերձ գյուղերին վարկեր

Թեմաս ռազմական չի, բայց այստեղ եմ գրում որովհետև վերաբերվում է սահմանապահ գյուղերին։ Ուրեմն կա մի ձև առանց բյուջետից ծախսեր անելու այդ գյուղերին աջակցելու։ Ուղղակի ստեղծվում է հատուկ մի վարկային կառույց, հենց միայն էդ գյուղերի բնակիչներին վարկ տվող, որը կտա շատ էժան վարկեր, մաքսիմումը 5 տոկոսով։ Եվ իհարկե մի պայմանով, որ վարկ վերցնողը այդ գումարով չի գնում իրենց մարզից դուրս գործ անում կամ տանում քցում այլ բանկ։ Վարկը տրվում է լրիվ կոմերցիոն սկզբունքներով, այսինքն գրավով բանով։ Ամեն ինչ ինչպես մյուս բանկերում։ Ուղղակի տվյալ վարկային կառույցը իրա առաջ նպատակ չի դնում գերշահույթ ստանալ։ Մի քանի միլիոն նախնական կապիտալը 5 տոկոսով տալու դեպքում լրիվ բավարար է այդ կառույցի ինքնագործունեությունը (այսինքն աշխատավարձ ու նույնիսկ մի սիմվոլիկ շահույթ) նորմալ ապահովելու համար։ Գյումրիում կաթոլիկները այդպիսի մի բան արել են ասեմ ձեզ, կոչվում է «Կամուրջ» ուղղակի իրենք 15 տոկոսով են տալիս։ Բայց դա դեռևս բարձր թիվ է։ Վստահ եմ որ 5 տոկոսով ու երկարաժամկետ վարկերը լրջորեն կփոխի մթնոլորտը այդ գյուղերում։

Քննարկումը ՖԲ-ում 

հ․գ․ Փաստորեն սա որ գրել էի տեղյակ չէի որ Քաշաթաղում ու Շահումյանում «ԱՐԻ» կազմակերպությունը տալիս է 6 տոկոսով վարկեր ու երբեմն էլ անտոկոս։  
 http://www.panorama.am/am/society/2014/09/19/ari/

No comments:

Post a Comment