Saturday, August 16, 2014

Հայաստանի տնտեսության զարգացման չորս հիմնական խոչնդոտները

Ստորև ներկայացնում եմ այն հիմնականում խոչնդոտները, որոնք իմ կարծիքով ամենաշատն են վնասում Հայաստանի տնտեսությանը։ Ընտրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք հստակ չափվում են, օբյեկտիվ են և հնարավոր է հեշտությամբ համեմատել հարևանների հետ։  Սուբյեկտիվ խնդիրների մասով կգրեմ առանձին։


Ա․ Բարձր վարկային տոկոսադրույքներ։ Այս խնդիրը դնում եմ առաջին տեղում, որովհետև այն դեռևս լավ չի գիտակցվում հանրության կողմից, չնայած օրեցօր շատանում է այն մարդկանց թիվը, որ իր  վրա է զգում սրա բացսական էֆեկտները։ 

Բ․ Բարձր հարկեր։ Խոսքը գնում է առաջին հերթին բարձր եկամտահարկի մասին, բայց նաև մասսամբ ԱԱՀ-ի մասին։ Այս խմբին են պատկանում այնպիսի վճարումները որոնք հարկ չեն համարվում, բայց իրենց էֆեկտով նման են հարկահավաքին։ Դրանք են պարտադիր կուտակային վճարումները, ինչպես նաև բարձր տուգանքները որոշ ոլորտներում։

Գ․ Պետական պարտք և անօգտակար նախագծեր։  Հայաստանը ի տարբերություն նաֆթադոլարներով ապահովված երկրների, ցանկացած նախագիծ իրագործելու համար վարկ է վերցնում։ Այսինքն մեծացնում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Իսկ դա նշանակում է որ ցանկացած սխալ  կամ չարաշահումներով իրականացվող նախագիծ կրկնակի թանկ է նստում տնտեսության վրա։ Սկզբից որպես բուն փաստ, որ ռեսուրսները վատնվում են անիմաստ ենթակառույցի համար, և երկրորդը, որ դրա համար տարիներով ստիպված ենք լինում տոկոս ու պարտք փակել։  

Դ․ Բնական մենաշնորհների վատ կառավարում։ Բնական մենաշնորհների մեջ ամենակարևորներն են էլցանցը, գազի ցանցերը և ջրմուղը։ Նաև ոռոգման համակարգը։  Այստեղ վատ ու անազնիվ կառավարումը բերում է թանկացումների, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ 

No comments:

Post a Comment