1987 – ստեղծվում է ArmSCII հայերենի կոդավորման
ստանդարտը
1989
– Առաջին հայերեն մուտքագրելու դրայվերը
MS-DOS համակարգի համար։ Այն ուներ երկու
տեսակ Armvga.exe և Armega.exe
1990
– Թարգմանվում է հայերեն Norton Commander
ֆայլային կառավարիչը
1991
– Յունիկոդ կոնսորցիումը հռչակում է
Յունիկոդի տարբերակ 1․0․0-ն, որի մեջ
ընդգրկված է հայերեն այբուբենը։ Բայց
պահանջվում է առնվազն 10 տարի որպեսզի այն
կիրառվի Մայքրոսոֆթի Վինդոուսում
1994
– Առաջին անգամ Արմինկոն տրամադրում է
ինտերնետ ծառայություն հեռախոսային
մոդեմներով։ Ամսեկան գինը 100 դոլար
1995-ին, իսկ արագությունը չի գերազանցում
32 kb/s
1994
– Հայաստանը ստանում է ինտերնետային AM
դոմենը (TLD)
1997
- ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծվում է
Freenet.am նախագիծը։ Այն տալիս է անվճար
ծառայություններ՝ էլ-փոստ (POP, SMTP), պարզունակ
վեբ-հոսթինգ, նորությունների խմբեր (NNTP)
և 30 կապուղով հեռախոսային ինտերնետ միայն
Հայաստանի տարածքում տեղակայված կայքերին։
Առաջանում է Արմնեթ տերմինը
1998
– «Առավոտ» թերթը բացում է իր կայքը։ Դա
թերևս առաջին լրատվական կայքն էր հայերենով
2001
– Բացվում է առաջին վեբ-ֆորումը
forum.digital.am, գրում էին միայն լատինատառ՝
անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Հետագայում
բացվեցին նաև հետևյալ ֆորումները՝
forum.armkb.com, forum.armenianhouse.com, forum.hayastan.com.
forum.openarmenia.com
2001
– Մայքրոսոֆթը թողարկում է Windows XP-ն, որը
աջակցում է Յունիկոդը և առաջին անգամ կա
հայերեն տառերով յունիկոդ Սիլֆաեն
տառատեսակը
200x
- Ստեղծվում է Circle.am կայքերի այցելուների
մասին տվյալներ հավաքող ծառայությունը։
Բազմաթիվ չարաշահումներից հետո 2014-ին
այն դադարեցնում է ցուցադրել վիճակագրությունը
2002
– Արմենթելը սկսում է բջջային կանխավճարյին
քարտերի վաճառք (EASY CARD) Մեծ չբավարարված
պահանջարկի պատճառով ձեռքի վրայից վաճառքի
գինը անցնում է 100 դոլարը
2003
– Forum.armenianhouse.org-ում առաջին անգամ բաժինների
անունները գրվում են հայերեն, և հնարավոր
է դառնում տպել յունիկոդ հայերենով։
Ֆորումը աշխատում է phpBB-փոփոխված տարբերակով,
որը աջակցում էր յունիկոդը։
2005
– Առաջին լիարժեք հայերեն ֆորումը՝
Akumb.am, այն աշխատում է vBulletin դվիժոկի հիման
վրա, որի միջերեսը լիովին թարգմանված է։
Ֆորումի միակ լեզուն հայերենն է։
2006
– Freenet.am-ի կառավարումը անցավ Isoc.am-ին։
ՄԱԿ-ը դադարեցրեց իր օժանդակությունը
2006
– Բլոգների քանակը աճում է, հիմնականում
Կենդանի Մատյանում (Livejournal.com) ։ Ֆորումներում
ակտիվությունը սկսում է նվազել
2008
– Նախագահական լարված ընտրություններից
հետո, առաջին անգամ ՀՀ նախագահը հաշիվ է
բացում ԿՄ-ում և կազմակերպվում է հարցազրույց
բլոգերների հետ։
2008
– «Յուքոմ» պրովայդերը սկսում է օպտիկական
լարերով ինտերնետի մատակարարումը Երևանում
2010
– Լեզվի մասին օրենքի փոփոխության դեմ
պայքարը լուրջ բեկում է մտցնում ինտերնետում
հայերենի օգտագործման քանակի ավելացման
հարցում
2011
– Բացվում է Վիկիմեդիա Հայաստան
կազմակերպությունը, որի նպատակն է խթանել
հայերեն Վիքիպեդիայի զարգացումը։ Շատ
արագ հայերենը առաջ է անցնում է
ադրբեջաներենից ու վրացերենից