Friday, August 22, 2014

Միացում

Միացումի մասին։ Այս հարցի մասին կա երկու հակադիր մոտեցում։ Մեկը ունենալ երկու հանրապետություն, մյուսը Արցախը որպես մարզ։ Կարծում եմ այս երկուսի արանքում կան բազմաթիվ այլ օպտիմալ տարբերակներ, որոնց ուղղությամբ հենց հիմիկվանից կարելի է սկսել աշխատել առանց ինչ որ միջազգայինների հետ պրոբլեմ ունենալու։ Արցախը դառնում է Արցախի նահանգ։ մնացած ամեն ինչը մնում է նույնը։ Նախագահը դառնում է նահանգապետ, ԱԺ-ն՝ նահանգային ժողով։ Գերբը դրոշը մնում են նույնը։ Ընդ որում իմիջի տեսանկյունից էլ սա կարող է օգտակար լինել։ Նահանգ բառը մի տեսակ ուրիշ է հնչում քան բոլորին արդեն ոչինչ չասող հանրապետությունը։ Սեպտեմբերի 2-ը ոչ թե անկախության օր է, այլ Արցախի օրը։ Դա տոնական օր է որտեղ վերհիշում են Արցախ նահանգի պետական ավանդույթները։ Դեկտեմբերի 1-ը դառնում է Միասնության օր և նշվում է ողջ Հայաստանում։ Փոխվում է լեքսիկոնը։ Օրինակ չգրել «ղարաբաղա-ադրբեջանականշփման գիծ» այլ «հայ-ադրբեջանականի ղարաբաղյան հատված»։ Հայաստանում պրակտիկա է մտցվում ստատիստիկ թվերը (ՀՆԱ, բնակչություն, աճ, գյուղմթերք) ասել երկու ձևի մեկը դրսի համար, մյուսը ներսի, որտեղ Արցախը կլինի ներառյալ։ Սկզբի համար այսքան էլ որ արվի լավ է, հետագայում մի քիչ ավելի բարդ բաների կարելի է անցնել, օրինակ արցախցիները նույնպես ընտրում են ՀՀ նախագահ, իսկ նահանգային ժողովը մի քանի հոգու ուղարկում է Երևան ԱԺ-ում նստելու։

Քննարկումը ՖԲ-ում

Saturday, August 16, 2014

Հայաստանի տնտեսության զարգացման չորս հիմնական խոչնդոտները

Ստորև ներկայացնում եմ այն հիմնականում խոչնդոտները, որոնք իմ կարծիքով ամենաշատն են վնասում Հայաստանի տնտեսությանը։ Ընտրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք հստակ չափվում են, օբյեկտիվ են և հնարավոր է հեշտությամբ համեմատել հարևանների հետ։  Սուբյեկտիվ խնդիրների մասով կգրեմ առանձին։


Ա․ Բարձր վարկային տոկոսադրույքներ։ Այս խնդիրը դնում եմ առաջին տեղում, որովհետև այն դեռևս լավ չի գիտակցվում հանրության կողմից, չնայած օրեցօր շատանում է այն մարդկանց թիվը, որ իր  վրա է զգում սրա բացսական էֆեկտները։ 

Բ․ Բարձր հարկեր։ Խոսքը գնում է առաջին հերթին բարձր եկամտահարկի մասին, բայց նաև մասսամբ ԱԱՀ-ի մասին։ Այս խմբին են պատկանում այնպիսի վճարումները որոնք հարկ չեն համարվում, բայց իրենց էֆեկտով նման են հարկահավաքին։ Դրանք են պարտադիր կուտակային վճարումները, ինչպես նաև բարձր տուգանքները որոշ ոլորտներում։

Գ․ Պետական պարտք և անօգտակար նախագծեր։  Հայաստանը ի տարբերություն նաֆթադոլարներով ապահովված երկրների, ցանկացած նախագիծ իրագործելու համար վարկ է վերցնում։ Այսինքն մեծացնում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Իսկ դա նշանակում է որ ցանկացած սխալ  կամ չարաշահումներով իրականացվող նախագիծ կրկնակի թանկ է նստում տնտեսության վրա։ Սկզբից որպես բուն փաստ, որ ռեսուրսները վատնվում են անիմաստ ենթակառույցի համար, և երկրորդը, որ դրա համար տարիներով ստիպված ենք լինում տոկոս ու պարտք փակել։  

Դ․ Բնական մենաշնորհների վատ կառավարում։ Բնական մենաշնորհների մեջ ամենակարևորներն են էլցանցը, գազի ցանցերը և ջրմուղը։ Նաև ոռոգման համակարգը։  Այստեղ վատ ու անազնիվ կառավարումը բերում է թանկացումների, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ 

Monday, August 11, 2014

Սահմանամերձ գյուղերին վարկեր

Թեմաս ռազմական չի, բայց այստեղ եմ գրում որովհետև վերաբերվում է սահմանապահ գյուղերին։ Ուրեմն կա մի ձև առանց բյուջետից ծախսեր անելու այդ գյուղերին աջակցելու։ Ուղղակի ստեղծվում է հատուկ մի վարկային կառույց, հենց միայն էդ գյուղերի բնակիչներին վարկ տվող, որը կտա շատ էժան վարկեր, մաքսիմումը 5 տոկոսով։ Եվ իհարկե մի պայմանով, որ վարկ վերցնողը այդ գումարով չի գնում իրենց մարզից դուրս գործ անում կամ տանում քցում այլ բանկ։ Վարկը տրվում է լրիվ կոմերցիոն սկզբունքներով, այսինքն գրավով բանով։ Ամեն ինչ ինչպես մյուս բանկերում։ Ուղղակի տվյալ վարկային կառույցը իրա առաջ նպատակ չի դնում գերշահույթ ստանալ։ Մի քանի միլիոն նախնական կապիտալը 5 տոկոսով տալու դեպքում լրիվ բավարար է այդ կառույցի ինքնագործունեությունը (այսինքն աշխատավարձ ու նույնիսկ մի սիմվոլիկ շահույթ) նորմալ ապահովելու համար։ Գյումրիում կաթոլիկները այդպիսի մի բան արել են ասեմ ձեզ, կոչվում է «Կամուրջ» ուղղակի իրենք 15 տոկոսով են տալիս։ Բայց դա դեռևս բարձր թիվ է։ Վստահ եմ որ 5 տոկոսով ու երկարաժամկետ վարկերը լրջորեն կփոխի մթնոլորտը այդ գյուղերում։

Քննարկումը ՖԲ-ում 

հ․գ․ Փաստորեն սա որ գրել էի տեղյակ չէի որ Քաշաթաղում ու Շահումյանում «ԱՐԻ» կազմակերպությունը տալիս է 6 տոկոսով վարկեր ու երբեմն էլ անտոկոս։  
 http://www.panorama.am/am/society/2014/09/19/ari/

Այլընտրանքային վերականգնվող էներգիայի մասին

Ժողջան ես ամենօր լուրերում թեմաներ եմ տեսնում այլընտրանքային էներգիաների մասին, այս թանկացման կոնտեքստում։ Հավատացեք ոչ մի այլընտրանքային էներգիա չի կարող ներկա պահին մեզ 10 ցենտից էժան էլէներգիա տա։ Ես նայել եմ բոլոր տեսակները իրենց ինքնարժեքներով, ամենազարգացած երկներում։ Թերևս միայն Իսլանդիայի պես հրաբխային երկրում է դա հնարավոր։ Մեզ մոտ միակ ռեալ էժան այլընտրանքայինը, դա գեոթերմալն է։ Ես դեմ չեմ այլընտրանքայինի զարգացմանը, բայց եթե մեր ուզածը դա ԷԺԱՆ էներգիան է, որ կարողանանք Հայաստանում ընտանիք պահել ապա մենք պետք է պայքարենք ատկատների ու կասկածելի սխեմաների դեմ։ Ու ոչ միայն Էլցանցում այլ նաև Գազի ցանցում։ Միակ ձևը էներգիան էժան պահելու դա է։ Եվ իհարկե հիդրոէներգիան, բայց ոչ թե անիմաստ փոքր ՀԷԿ-երով, այլ երկու մեծ ՀԷԿ, մեկը Արաքսի վրա, մյուսն էլ Դեբետի։ Նաև Արցախում կա շատ մեծ պոտենցիալ էժան հիդրոէներգիայի։ Այ դրա վրա պետք է շեշտը դրվի ըստ ինձ։ 



Գերմանական փորձի մասին։ Թվերով ու գրաֆիկաներով

Քննարկումը ՖԲ-ում 

 http://armenpress.am/arm/print/658590/
http://en.wikipedia.org/wiki/Cost_of_electricity_by_source