Showing posts with label Տնտեսություն - Economy. Show all posts
Showing posts with label Տնտեսություն - Economy. Show all posts
Thursday, September 4, 2014
Հարկային քաղաքականության մասին
Աղյուսակում նշված երեք հարկատեսակները կազմում են ՀՀ բյուջետի եկամտային մասի 75 տոկոսից ավելին։
Միանգամից աչք է զարնում եկամտահարկի բարձր դրույքաչափը Հայաստանում համեմատած հարևանների հետ։[1] Բարձր եկամտահարկ նշանակում է առաջին հերթին քիչ աշխատատեղ, որովհետև եկամտահարկը հիմնականում գանձվում է վարձով աշխատողներից։ Մինչ 2013-ը Հայաստանում եկամտահարկը ցածր էր, բայց կար նաև հավելյալ սոցվճարում։ Կուտակային պարտադիրին անցնելու համար սոցվճարումը միացվեց եկամտահարկին (նույնը կատարվեց Վրաստանում ավելի վաղ) ու փաստացի ստացանք բարձր եկամտահարկեր։ Եթե դրան էլ գումարվեր պարտադիր կուտակայինը ապա կունենայինք իսկապես աղետալի վիճակ աշխատանքային շուկայում։ Շնորհիվ Դեմ․եմ-ի ու այլ կառույցների պայքարի այդ վատ հեռանկարից որոշ չափով խույս տվեցինք։ Իհարկե վնասները լրիվ դեռ չեն չեզոքացված։
Ինչևէ եկամտահարկերը մնում են բարձր։ Հատկապես վնասակար է ցածր ու միջին աշխատավարձերի (400 հազար դրամից ցածր) վրա դրված եկամտահարկերը, քանի որ հենց բազմաթիվ ցածր ու միջին աշխատավարձերով է, որ հնարավոր է երկրում ապահովել շատ աշխատատեղեր և կասեցնել արտագաղթը։
Այսպիսով ամենակարևոր խնդիրը ներկա պահին 400 հազարից (եթե կարևորենք ՏՏ-ն ուրեմն 1 միլիոն շեմը պիտի վերցնենք) ցածր եկամուտների վրա դրված հարկի իջեցումն է մինչև 20 %:
Երկրորդը դա ԱԱՀ-ի իջեցումն է մինչև 18% որպեսզի համահունչ լինենք մեր հարևաններին։ ԱԱՀ-ն առաջին հերթին վատ է ազդում ներքին արտադրողներին։ Հատկապես այն ժամանակակից ոլորտները որոնք մեծ հավելյալ արժեք են ստեղծում։ Ուրեմն արտադրոթւյան համար շատ կարևոր է ցածր ԱԱՀ-ն, կամ գոնե հարևան երկրներին հավասար ԱԱՀ-ն որպեսզի պահպանվի հավասար մրցունակությունը։
Ինչո՞վ կարելի է կոմպենսացնել բյուջետի հարկային մուտքերի նվազումը։
Եկամտահարկի շոշափելի ու ԱԱՀ-ի սիմվոլիկ իջեցումը սկզբնական շրջանում կնվազեցնի հարկային մուտքերը։ Իհարկե հետագայում ՀՆԱ-ի աճին զուգահեռ այդ նվազումը կդադարի բայց ամեն դեպքում որոշ ժամանակ կարիք կլինի նվազումը կոմպենսացնելու։ Այն կարելի է կոմպենսացնել առաջին հերթին շահութահարկով։ Հայկական սպեցիֆիկան հաշվի առնելով կարելի է ասել, որ շահութահարկ վճարում են հիմնականում հանքարդյունաբերողները, բնական մենաշնորհները և մասսամբ բանկերը։ Ընդ որում շահութահարկը այնպիսի հարկ է, որը մեծ վնաս չի հասցնում երկրի տնտեսության աճի վրա։
Կոմպենսացիայի մյուս աղբյուրը կարող է լինի մաքսատուրքերի շատ փոքր աճը։ Ընդ որում եթե Հայաստանը մտնի Մաքսային Միությունը ապա դա տեղի կունենա ավտոմատ ու զգալի կերպով։ Իսկ եթե չմտնի ապա միևնույն է ՀՀ-ն իրավունք ունի որոշակիորեն բարձրացնելու մաքսատուրքերը։ Այսօրվա դրությամբ միջինացված մաքսատուրքերը կազմում են 2.7%։ Ընդամենը 2 տոկոսային կետով բարձրացնելը լրիվ հերիք է ԱԱՀ-ի իջեցումը կոմպենսացնելու համար։ Բայց իհարկե մաքսատուրքերի բարձրացման դեպքում պիտի լինել զգուշավոր, որպեսզի վնաս չհասցվի այն ապրանքատեսակներին, որոնք սոցիալական խնդիրներ են լուծում և որոնք հնարավոր չի ոչ մի դեպքում Հայաստանում արտադրել։ Խոսքը պիտի գնա միայն երկրորդական կարիքներ ու էլիտար հաճույքներ բավարարող ապրանքների մասին։
-----
[1] Բացի Վրաստանից ու Հայաստանից մյուս երկրներում կա նաև 3-6%-ի չափով սոցվճարումներ։ Այն գումարվում է եկամտահարկին։
Քննարկումը ՖԲ-ում
Wednesday, September 3, 2014
Գազի գները այլ երկրներում
Բելառուսիան մեզնից մի քիչ էժան է առնում գազը Ռուսիայից 166 դոլար ( մենք
189 )։ Իսկ ժողովրդին, ովքեր որ հաշվիչ ունեն վաճառում է հետևյալ գներով՝
ջեռուցման սեզոնին 530 ռուբլի, իսկ ամառը 1940 ռուբ․ Այսօրվա կուրսով 1
դոլարը 10400 ռուբլի, ստացվում է դրամով հետևյալ գները։ 21 դրամ ձմեռը, և
76.5 դրամ ամառը մեկ խորանարդ մետրը։ Մեր մոտ 150 դրամից ավել է։ Իհարկե
Բելառուսը բյուջետից սուբսիդավորում է գազի գները։ Ինչ ծավալի չգիտեմ։ Բայց
նույնիսկ եթե համարենք ամենաֆանտաստիկը որ գները իջեցնում է 2 անգամ ապա
միևնույն է ստացվում է, որ էֆեկտիվ կառավարման դեպքում հնարավոր է
Հայաստանում ունենալ էժան գազ ձմռանը, ամռանը պահելով ներկա գինը։
http://atytarenko.livejournal.com/541770.html
http://www.belta.by/ru/all_news/economics/V-Belarusi-uvelicheny-tarify-na-gaz-teplovuju-i-elektricheskuju-energiju-dlja-naselenija_i_661786.html
Քննարկումը ՖԲ-ում
Վերջերս Գազպրոմը Ղրղզստանում գնեց գազի ցանցի 100 տոկոսը։ Ներկայումս այնտեղ գները այսպիսին են։ Սահմանի վրա գազը արժենալու է 165 դոլար։ Բնակչությանը մեկ խորանարդ մետրը վաճառվելու է 16,3 սոմայով, այսինքն մոտավորապես 126 դրամ մեր փողով։ Եթե Հայաստանում նույն ղրղզական մարժան (նկատի ունեմ սահմանի ու բնակչի տարբերությունը) պահվեր գազի ցանցում ապա մեզանում գազը պիտի, որ արժենար մոտ 140 դրամ։
հ․գ․ ավելացնեմ, որ ես սա չեմ որպես օրինակելի դեպք, այլ ուղղակի համեմատական օգտակար ինֆորմացիա
http://www.tazabek.kg/news:377874/
Քննարկում ՖԲ-ում

Saturday, August 16, 2014
Հայաստանի տնտեսության զարգացման չորս հիմնական խոչնդոտները
Ստորև ներկայացնում եմ այն հիմնականում խոչնդոտները, որոնք իմ կարծիքով ամենաշատն են վնասում Հայաստանի տնտեսությանը։ Ընտրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք հստակ չափվում են, օբյեկտիվ են և հնարավոր է հեշտությամբ համեմատել հարևանների հետ։ Սուբյեկտիվ խնդիրների մասով կգրեմ առանձին։
Ա․ Բարձր վարկային տոկոսադրույքներ։ Այս խնդիրը դնում եմ առաջին տեղում, որովհետև այն դեռևս լավ չի գիտակցվում հանրության կողմից, չնայած օրեցօր շատանում է այն մարդկանց թիվը, որ իր վրա է զգում սրա բացսական էֆեկտները։
Բ․ Բարձր հարկեր։ Խոսքը գնում է առաջին հերթին բարձր եկամտահարկի մասին, բայց նաև մասսամբ ԱԱՀ-ի մասին։ Այս խմբին են պատկանում այնպիսի վճարումները որոնք հարկ չեն համարվում, բայց իրենց էֆեկտով նման են հարկահավաքին։ Դրանք են պարտադիր կուտակային վճարումները, ինչպես նաև բարձր տուգանքները որոշ ոլորտներում։
Գ․ Պետական պարտք և անօգտակար նախագծեր։ Հայաստանը ի տարբերություն նաֆթադոլարներով ապահովված երկրների, ցանկացած նախագիծ իրագործելու համար վարկ է վերցնում։ Այսինքն մեծացնում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Իսկ դա նշանակում է որ ցանկացած սխալ կամ չարաշահումներով իրականացվող նախագիծ կրկնակի թանկ է նստում տնտեսության վրա։ Սկզբից որպես բուն փաստ, որ ռեսուրսները վատնվում են անիմաստ ենթակառույցի համար, և երկրորդը, որ դրա համար տարիներով ստիպված ենք լինում տոկոս ու պարտք փակել։
Դ․ Բնական մենաշնորհների վատ կառավարում։ Բնական մենաշնորհների մեջ ամենակարևորներն են էլցանցը, գազի ցանցերը և ջրմուղը։ Նաև ոռոգման համակարգը։ Այստեղ վատ ու անազնիվ կառավարումը բերում է թանկացումների, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։

Monday, August 11, 2014
Սահմանամերձ գյուղերին վարկեր
Թեմաս ռազմական չի, բայց այստեղ եմ գրում որովհետև վերաբերվում է
սահմանապահ գյուղերին։ Ուրեմն կա մի ձև առանց բյուջետից ծախսեր անելու այդ
գյուղերին աջակցելու։ Ուղղակի ստեղծվում է հատուկ մի վարկային կառույց,
հենց միայն էդ գյուղերի բնակիչներին վարկ տվող, որը կտա շատ էժան վարկեր,
մաքսիմումը 5 տոկոսով։ Եվ իհարկե մի պայմանով, որ վարկ վերցնողը այդ
գումարով չի գնում իրենց մարզից դուրս գործ անում կամ տանում քցում այլ
բանկ։ Վարկը տրվում է լրիվ կոմերցիոն սկզբունքներով, այսինքն գրավով
բանով։ Ամեն ինչ ինչպես մյուս բանկերում։ Ուղղակի տվյալ վարկային կառույցը
իրա առաջ նպատակ չի դնում գերշահույթ ստանալ։ Մի քանի միլիոն նախնական
կապիտալը 5 տոկոսով տալու դեպքում լրիվ բավարար է այդ կառույցի
ինքնագործունեությունը (այսինքն աշխատավարձ ու նույնիսկ մի սիմվոլիկ
շահույթ) նորմալ ապահովելու համար։ Գյումրիում կաթոլիկները այդպիսի մի
բան արել են ասեմ ձեզ, կոչվում է «Կամուրջ» ուղղակի իրենք 15 տոկոսով են
տալիս։ Բայց դա դեռևս բարձր թիվ է։ Վստահ եմ որ 5 տոկոսով ու
երկարաժամկետ վարկերը լրջորեն կփոխի մթնոլորտը այդ գյուղերում։
Քննարկումը ՖԲ-ում
հ․գ․ Փաստորեն սա որ գրել էի տեղյակ չէի որ Քաշաթաղում ու Շահումյանում «ԱՐԻ» կազմակերպությունը տալիս է 6 տոկոսով վարկեր ու երբեմն էլ անտոկոս։
http://www.panorama.am/am/society/2014/09/19/ari/

Այլընտրանքային վերականգնվող էներգիայի մասին
Ժողջան ես ամենօր լուրերում թեմաներ եմ տեսնում այլընտրանքային էներգիաների մասին, այս թանկացման կոնտեքստում։ Հավատացեք ոչ մի այլընտրանքային էներգիա չի կարող ներկա պահին մեզ 10 ցենտից էժան էլէներգիա տա։ Ես նայել եմ բոլոր տեսակները իրենց ինքնարժեքներով, ամենազարգացած երկներում։ Թերևս միայն Իսլանդիայի պես հրաբխային երկրում է դա հնարավոր։ Մեզ մոտ միակ ռեալ էժան այլընտրանքայինը, դա գեոթերմալն է։ Ես դեմ չեմ այլընտրանքայինի զարգացմանը, բայց եթե մեր ուզածը դա ԷԺԱՆ էներգիան է, որ կարողանանք Հայաստանում ընտանիք պահել ապա մենք պետք է պայքարենք ատկատների ու կասկածելի սխեմաների դեմ։ Ու ոչ միայն Էլցանցում այլ նաև Գազի ցանցում։ Միակ ձևը էներգիան էժան պահելու դա է։ Եվ իհարկե հիդրոէներգիան, բայց ոչ թե անիմաստ փոքր ՀԷԿ-երով, այլ երկու մեծ ՀԷԿ, մեկը Արաքսի վրա, մյուսն էլ Դեբետի։ Նաև Արցախում կա շատ մեծ պոտենցիալ էժան հիդրոէներգիայի։ Այ դրա վրա պետք է շեշտը դրվի ըստ ինձ։
Գերմանական փորձի մասին։ Թվերով ու գրաֆիկաներով
Քննարկումը ՖԲ-ում
http://armenpress.am/arm/print/658590/
http://en.wikipedia.org/wiki/Cost_of_electricity_by_source
Գերմանական փորձի մասին։ Թվերով ու գրաֆիկաներով
Քննարկումը ՖԲ-ում
http://armenpress.am/arm/print/658590/
http://en.wikipedia.org/wiki/Cost_of_electricity_by_source
Subscribe to:
Posts (Atom)