ուրեմն, վնաս, մխիթարում, մերոնք
Սրանք այն չորս կցագրերն են ( մն, վն, մխ, մե ) , որոնք ավելացվել են Յունիկոդում միջնադարյան ձեռագրերի հետ համատեղելիությունը ապահովելու համար։ Այս երևույթը տեղի է ունենում Sylfaen տառատեսակի հետ, հնարավոր է կան նաև այլ տառատեսակներ նույնպես որ ունեն այդ թերությունը։ Երբեմն կայքավարները ստիպված են լինում օգտվել Սիլֆաենից բայց չէին ուզենա, որ իրենց էջերում հայտնվեն այսպիսի կցագրեր։ Դրա դեմն առնելու մի պարզ ձև կա։ CSS կոդում ավելացնում եք այսպիսի տող։
{ -moz-font-feature-settings:"liga" off; }Եվ ահա խնդիրը լուծված է։ Այս հավելյալ կոդը ազդում է միայն Ֆայրֆոքսի վրա և միայն կցագրերի վրա։ Նույն Սիլֆաենը արդեն առանց կցագրերի
ուրեմն, վնաս, մխիթարում, մերոնք