Thursday, April 10, 2014

Հայերենի կցագրերի (ligature) խնդիրը Ֆայրֆոքսում

Նախապես ասեմ, որ ցանկալի է այս գրառումս կարդալ Ֆայրֆոքսում, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին եմ գրում։ Երևի նկատած կլինեք որ Մոձիլայի Ֆայրֆոքս դիտարկիչում երբեմն հայտնվում են անցանկալի կցագրեր։ Օրինակ այսպիսի
ուրեմն, վնաս, մխիթարում, մերոնք

Սրանք այն չորս կցագրերն են ( մն, վն, մխ, մե ) , որոնք ավելացվել են Յունիկոդում միջնադարյան ձեռագրերի հետ համատեղելիությունը ապահովելու համար։ Այս երևույթը տեղի է ունենում Sylfaen տառատեսակի հետ, հնարավոր է կան նաև այլ տառատեսակներ նույնպես որ ունեն այդ թերությունը։ Երբեմն կայքավարները ստիպված են լինում օգտվել Սիլֆաենից բայց չէին ուզենա, որ իրենց էջերում հայտնվեն այսպիսի կցագրեր։ Դրա դեմն առնելու մի պարզ ձև կա։ CSS կոդում ավելացնում եք այսպիսի տող։
{ -moz-font-feature-settings:"liga" off; }
Եվ ահա խնդիրը լուծված է։ Այս հավելյալ կոդը ազդում է միայն Ֆայրֆոքսի վրա և միայն կցագրերի վրա։ Նույն Սիլֆաենը արդեն առանց կցագրերի
ուրեմն, վնաս, մխիթարում, մերոնք

No comments:

Post a Comment