Թեմաս ռազմական չի, բայց այստեղ եմ գրում որովհետև վերաբերվում է
սահմանապահ գյուղերին։ Ուրեմն կա մի ձև առանց բյուջետից ծախսեր անելու այդ
գյուղերին աջակցելու։ Ուղղակի ստեղծվում է հատուկ մի վարկային կառույց,
հենց միայն էդ գյուղերի բնակիչներին վարկ տվող, որը կտա շատ էժան վարկեր,
մաքսիմումը 5 տոկոսով։ Եվ իհարկե մի պայմանով, որ վարկ վերցնողը այդ
գումարով չի գնում իրենց մարզից դուրս գործ անում կամ տանում քցում այլ
բանկ։ Վարկը տրվում է լրիվ կոմերցիոն սկզբունքներով, այսինքն գրավով
բանով։ Ամեն ինչ ինչպես մյուս բանկերում։ Ուղղակի տվյալ վարկային կառույցը
իրա առաջ նպատակ չի դնում գերշահույթ ստանալ։ Մի քանի միլիոն նախնական
կապիտալը 5 տոկոսով տալու դեպքում լրիվ բավարար է այդ կառույցի
ինքնագործունեությունը (այսինքն աշխատավարձ ու նույնիսկ մի սիմվոլիկ
շահույթ) նորմալ ապահովելու համար։ Գյումրիում կաթոլիկները այդպիսի մի
բան արել են ասեմ ձեզ, կոչվում է «Կամուրջ» ուղղակի իրենք 15 տոկոսով են
տալիս։ Բայց դա դեռևս բարձր թիվ է։ Վստահ եմ որ 5 տոկոսով ու
երկարաժամկետ վարկերը լրջորեն կփոխի մթնոլորտը այդ գյուղերում։
Քննարկումը ՖԲ-ում
հ․գ․ Փաստորեն
սա որ գրել էի տեղյակ չէի որ Քաշաթաղում ու Շահումյանում «ԱՐԻ»
կազմակերպությունը տալիս է 6 տոկոսով վարկեր ու երբեմն էլ անտոկոս։
http://www.panorama.am/am/society/2014/09/19/ari/
No comments:
Post a Comment