Երկու օր առաջ Սյունիքում վթարից մի ամբողջ երիտասարդ ընտանիք մահացավ
գնաց։ Մարդը, կինը ու նորածին երեխան։ Մի քանի ամիս առաջ էլ մի փոքրիկ
երեխա մեր թաղից կորցրեց իր մորը։ Եվ ինչպե՞ս է սրան նայում մեր
հասարակությունը։ Ես կասեյի համակերպվելով, որովհետև մինչ այժմ ես չեմ
նկատել որևէ լուրջ շարժում, որ հետևողականորեն սրա մասին խոսի։ Ընդ որում
նույնիսկ թեթևակի այս թեման քրքրելու դեպքում էլ մարդուն ակնհայտ կդառնա,
որ Հայաստանում իրավիճակը իսկապես վատ է։ Եթե համեմատվենք մեր նման
լեռնային երկների հետ ապա թվերը այսպիսին են։ Շվեցարիայում 4.3 զոհ 100
հազար բնակչի համար, Թուրքիա 5 զոհ (13 զոհ ըստ ԱՄԿ-ի), Չիլի-Ռումինիա 11 զոհ, Հայաստան 18 ( ըստ ՀՀ պաշտոնական թվերի 14-15 է), Սվազիլենդ 23, Իրան 34։ Ընդ որում երրորդ
աշխարհի երկրները գոնե ինչ որ արդարացում ունեն, որովհետև այնտեղ զոհերը
շատ են մոտոցիկլների ու հին ավտոների պատճառով։ Իսկ մեր մոտ բերում ենք
թանկ նոր ավտոներ, մոտոներ էլ չկա ու՞ ․․․
հ․գ․ Վիքին իհարկե լրիվ
վստահելի չէ, որովհետև այնտեղ գրած է 558 զոհ Հայաստանում, բայց վերջին
տարիներին ինչքան հիշում եմ 400-ի կարգի թիվ է։ Բայց ամեն դեպքում
ընդհանուր պատկերը պարզ է։
Քննարկում ՖԲ-ում
http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_traffic-related_death_rate
http://news.am/arm/news/226774.html
Wednesday, September 3, 2014
Friday, August 22, 2014
Միացում
Միացումի մասին։ Այս հարցի մասին կա երկու հակադիր մոտեցում։ Մեկը ունենալ
երկու հանրապետություն, մյուսը Արցախը որպես մարզ։ Կարծում եմ այս երկուսի
արանքում կան բազմաթիվ այլ օպտիմալ տարբերակներ, որոնց ուղղությամբ հենց
հիմիկվանից կարելի է սկսել աշխատել առանց ինչ որ միջազգայինների հետ
պրոբլեմ ունենալու։ Արցախը դառնում է Արցախի նահանգ։ մնացած ամեն ինչը
մնում է նույնը։ Նախագահը դառնում է նահանգապետ, ԱԺ-ն՝ նահանգային ժողով։
Գերբը դրոշը մնում են նույնը։ Ընդ որում իմիջի տեսանկյունից էլ սա կարող է
օգտակար լինել։ Նահանգ բառը մի տեսակ ուրիշ է հնչում քան բոլորին արդեն
ոչինչ չասող հանրապետությունը։ Սեպտեմբերի 2-ը ոչ թե անկախության օր է,
այլ Արցախի օրը։ Դա տոնական օր է որտեղ վերհիշում են Արցախ նահանգի պետական
ավանդույթները։ Դեկտեմբերի 1-ը դառնում է Միասնության օր և նշվում է ողջ
Հայաստանում։ Փոխվում է լեքսիկոնը։ Օրինակ չգրել
«ղարաբաղա-ադրբեջանականշփման գիծ» այլ «հայ-ադրբեջանականի ղարաբաղյան
հատված»։ Հայաստանում պրակտիկա է մտցվում ստատիստիկ թվերը (ՀՆԱ,
բնակչություն, աճ, գյուղմթերք) ասել երկու ձևի մեկը դրսի համար, մյուսը
ներսի, որտեղ Արցախը կլինի ներառյալ։ Սկզբի համար այսքան էլ որ արվի լավ
է, հետագայում մի քիչ ավելի բարդ բաների կարելի է անցնել, օրինակ
արցախցիները նույնպես ընտրում են ՀՀ նախագահ, իսկ նահանգային ժողովը մի
քանի հոգու ուղարկում է Երևան ԱԺ-ում նստելու։
Քննարկումը ՖԲ-ում
Քննարկումը ՖԲ-ում
Saturday, August 16, 2014
Հայաստանի տնտեսության զարգացման չորս հիմնական խոչնդոտները
Ստորև ներկայացնում եմ այն հիմնականում խոչնդոտները, որոնք իմ կարծիքով ամենաշատն են վնասում Հայաստանի տնտեսությանը։ Ընտրել եմ այնպիսի խնդիրներ, որոնք հստակ չափվում են, օբյեկտիվ են և հնարավոր է հեշտությամբ համեմատել հարևանների հետ։ Սուբյեկտիվ խնդիրների մասով կգրեմ առանձին։
Ա․ Բարձր վարկային տոկոսադրույքներ։ Այս խնդիրը դնում եմ առաջին տեղում, որովհետև այն դեռևս լավ չի գիտակցվում հանրության կողմից, չնայած օրեցօր շատանում է այն մարդկանց թիվը, որ իր վրա է զգում սրա բացսական էֆեկտները։
Բ․ Բարձր հարկեր։ Խոսքը գնում է առաջին հերթին բարձր եկամտահարկի մասին, բայց նաև մասսամբ ԱԱՀ-ի մասին։ Այս խմբին են պատկանում այնպիսի վճարումները որոնք հարկ չեն համարվում, բայց իրենց էֆեկտով նման են հարկահավաքին։ Դրանք են պարտադիր կուտակային վճարումները, ինչպես նաև բարձր տուգանքները որոշ ոլորտներում։
Գ․ Պետական պարտք և անօգտակար նախագծեր։ Հայաստանը ի տարբերություն նաֆթադոլարներով ապահովված երկրների, ցանկացած նախագիծ իրագործելու համար վարկ է վերցնում։ Այսինքն մեծացնում է իր արտաքին ու ներքին պարտքերը։ Իսկ դա նշանակում է որ ցանկացած սխալ կամ չարաշահումներով իրականացվող նախագիծ կրկնակի թանկ է նստում տնտեսության վրա։ Սկզբից որպես բուն փաստ, որ ռեսուրսները վատնվում են անիմաստ ենթակառույցի համար, և երկրորդը, որ դրա համար տարիներով ստիպված ենք լինում տոկոս ու պարտք փակել։
Դ․ Բնական մենաշնորհների վատ կառավարում։ Բնական մենաշնորհների մեջ ամենակարևորներն են էլցանցը, գազի ցանցերը և ջրմուղը։ Նաև ոռոգման համակարգը։ Այստեղ վատ ու անազնիվ կառավարումը բերում է թանկացումների, որն էլ իր հերթին ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։

Monday, August 11, 2014
Սահմանամերձ գյուղերին վարկեր
Թեմաս ռազմական չի, բայց այստեղ եմ գրում որովհետև վերաբերվում է
սահմանապահ գյուղերին։ Ուրեմն կա մի ձև առանց բյուջետից ծախսեր անելու այդ
գյուղերին աջակցելու։ Ուղղակի ստեղծվում է հատուկ մի վարկային կառույց,
հենց միայն էդ գյուղերի բնակիչներին վարկ տվող, որը կտա շատ էժան վարկեր,
մաքսիմումը 5 տոկոսով։ Եվ իհարկե մի պայմանով, որ վարկ վերցնողը այդ
գումարով չի գնում իրենց մարզից դուրս գործ անում կամ տանում քցում այլ
բանկ։ Վարկը տրվում է լրիվ կոմերցիոն սկզբունքներով, այսինքն գրավով
բանով։ Ամեն ինչ ինչպես մյուս բանկերում։ Ուղղակի տվյալ վարկային կառույցը
իրա առաջ նպատակ չի դնում գերշահույթ ստանալ։ Մի քանի միլիոն նախնական
կապիտալը 5 տոկոսով տալու դեպքում լրիվ բավարար է այդ կառույցի
ինքնագործունեությունը (այսինքն աշխատավարձ ու նույնիսկ մի սիմվոլիկ
շահույթ) նորմալ ապահովելու համար։ Գյումրիում կաթոլիկները այդպիսի մի
բան արել են ասեմ ձեզ, կոչվում է «Կամուրջ» ուղղակի իրենք 15 տոկոսով են
տալիս։ Բայց դա դեռևս բարձր թիվ է։ Վստահ եմ որ 5 տոկոսով ու
երկարաժամկետ վարկերը լրջորեն կփոխի մթնոլորտը այդ գյուղերում։
Քննարկումը ՖԲ-ում
հ․գ․ Փաստորեն սա որ գրել էի տեղյակ չէի որ Քաշաթաղում ու Շահումյանում «ԱՐԻ» կազմակերպությունը տալիս է 6 տոկոսով վարկեր ու երբեմն էլ անտոկոս։
http://www.panorama.am/am/society/2014/09/19/ari/

Այլընտրանքային վերականգնվող էներգիայի մասին
Ժողջան ես ամենօր լուրերում թեմաներ եմ տեսնում այլընտրանքային էներգիաների մասին, այս թանկացման կոնտեքստում։ Հավատացեք ոչ մի այլընտրանքային էներգիա չի կարող ներկա պահին մեզ 10 ցենտից էժան էլէներգիա տա։ Ես նայել եմ բոլոր տեսակները իրենց ինքնարժեքներով, ամենազարգացած երկներում։ Թերևս միայն Իսլանդիայի պես հրաբխային երկրում է դա հնարավոր։ Մեզ մոտ միակ ռեալ էժան այլընտրանքայինը, դա գեոթերմալն է։ Ես դեմ չեմ այլընտրանքայինի զարգացմանը, բայց եթե մեր ուզածը դա ԷԺԱՆ էներգիան է, որ կարողանանք Հայաստանում ընտանիք պահել ապա մենք պետք է պայքարենք ատկատների ու կասկածելի սխեմաների դեմ։ Ու ոչ միայն Էլցանցում այլ նաև Գազի ցանցում։ Միակ ձևը էներգիան էժան պահելու դա է։ Եվ իհարկե հիդրոէներգիան, բայց ոչ թե անիմաստ փոքր ՀԷԿ-երով, այլ երկու մեծ ՀԷԿ, մեկը Արաքսի վրա, մյուսն էլ Դեբետի։ Նաև Արցախում կա շատ մեծ պոտենցիալ էժան հիդրոէներգիայի։ Այ դրա վրա պետք է շեշտը դրվի ըստ ինձ։
Գերմանական փորձի մասին։ Թվերով ու գրաֆիկաներով
Քննարկումը ՖԲ-ում
http://armenpress.am/arm/print/658590/
http://en.wikipedia.org/wiki/Cost_of_electricity_by_source
Գերմանական փորձի մասին։ Թվերով ու գրաֆիկաներով
Քննարկումը ՖԲ-ում
http://armenpress.am/arm/print/658590/
http://en.wikipedia.org/wiki/Cost_of_electricity_by_source
Tuesday, July 29, 2014
Թվային Հայաստանի քայլերը
1987 – ստեղծվում է ArmSCII հայերենի կոդավորման
ստանդարտը
1989
– Առաջին հայերեն մուտքագրելու դրայվերը
MS-DOS համակարգի համար։ Այն ուներ երկու
տեսակ Armvga.exe և Armega.exe
1990
– Թարգմանվում է հայերեն Norton Commander
ֆայլային կառավարիչը
1991
– Յունիկոդ կոնսորցիումը հռչակում է
Յունիկոդի տարբերակ 1․0․0-ն, որի մեջ
ընդգրկված է հայերեն այբուբենը։ Բայց
պահանջվում է առնվազն 10 տարի որպեսզի այն
կիրառվի Մայքրոսոֆթի Վինդոուսում
1994
– Առաջին անգամ Արմինկոն տրամադրում է
ինտերնետ ծառայություն հեռախոսային
մոդեմներով։ Ամսեկան գինը 100 դոլար
1995-ին, իսկ արագությունը չի գերազանցում
32 kb/s
1994
– Հայաստանը ստանում է ինտերնետային AM
դոմենը (TLD)
1997
- ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծվում է
Freenet.am նախագիծը։ Այն տալիս է անվճար
ծառայություններ՝ էլ-փոստ (POP, SMTP), պարզունակ
վեբ-հոսթինգ, նորությունների խմբեր (NNTP)
և 30 կապուղով հեռախոսային ինտերնետ միայն
Հայաստանի տարածքում տեղակայված կայքերին։
Առաջանում է Արմնեթ տերմինը
1998
– «Առավոտ» թերթը բացում է իր կայքը։ Դա
թերևս առաջին լրատվական կայքն էր հայերենով
2001
– Բացվում է առաջին վեբ-ֆորումը
forum.digital.am, գրում էին միայն լատինատառ՝
անգլերեն, հայերեն և ռուսերեն։ Հետագայում
բացվեցին նաև հետևյալ ֆորումները՝
forum.armkb.com, forum.armenianhouse.com, forum.hayastan.com.
forum.openarmenia.com
2001
– Մայքրոսոֆթը թողարկում է Windows XP-ն, որը
աջակցում է Յունիկոդը և առաջին անգամ կա
հայերեն տառերով յունիկոդ Սիլֆաեն
տառատեսակը
200x
- Ստեղծվում է Circle.am կայքերի այցելուների
մասին տվյալներ հավաքող ծառայությունը։
Բազմաթիվ չարաշահումներից հետո 2014-ին
այն դադարեցնում է ցուցադրել վիճակագրությունը
2002
– Արմենթելը սկսում է բջջային կանխավճարյին
քարտերի վաճառք (EASY CARD) Մեծ չբավարարված
պահանջարկի պատճառով ձեռքի վրայից վաճառքի
գինը անցնում է 100 դոլարը
2003
– Forum.armenianhouse.org-ում առաջին անգամ բաժինների
անունները գրվում են հայերեն, և հնարավոր
է դառնում տպել յունիկոդ հայերենով։
Ֆորումը աշխատում է phpBB-փոփոխված տարբերակով,
որը աջակցում էր յունիկոդը։
2005
– Առաջին լիարժեք հայերեն ֆորումը՝
Akumb.am, այն աշխատում է vBulletin դվիժոկի հիման
վրա, որի միջերեսը լիովին թարգմանված է։
Ֆորումի միակ լեզուն հայերենն է։
2006
– Freenet.am-ի կառավարումը անցավ Isoc.am-ին։
ՄԱԿ-ը դադարեցրեց իր օժանդակությունը
2006
– Բլոգների քանակը աճում է, հիմնականում
Կենդանի Մատյանում (Livejournal.com) ։ Ֆորումներում
ակտիվությունը սկսում է նվազել
2008
– Նախագահական լարված ընտրություններից
հետո, առաջին անգամ ՀՀ նախագահը հաշիվ է
բացում ԿՄ-ում և կազմակերպվում է հարցազրույց
բլոգերների հետ։
2008
– «Յուքոմ» պրովայդերը սկսում է օպտիկական
լարերով ինտերնետի մատակարարումը Երևանում
2010
– Լեզվի մասին օրենքի փոփոխության դեմ
պայքարը լուրջ բեկում է մտցնում ինտերնետում
հայերենի օգտագործման քանակի ավելացման
հարցում
2011
– Բացվում է Վիկիմեդիա Հայաստան
կազմակերպությունը, որի նպատակն է խթանել
հայերեն Վիքիպեդիայի զարգացումը։ Շատ
արագ հայերենը առաջ է անցնում է
ադրբեջաներենից ու վրացերենից
Sunday, July 27, 2014
Նախամաշտոցյան գրերի մասին
2-3-րդ դարում ապրած Ֆլավիոս Փիլոստրատոսը գրում է։
------------------
And they say that a [leo]pard was once caught in Pamphylia which was wearing a chain round its neck, and the chain was of gold, and on it was inscribed in Armenian lettering:
"The king Arsaces to the Nysian god."
Now the king of Armenia was certainly at that time Arsaces, and he, I imagine, finding the pard, had let it go free in honor of Dionysus because of its size. For Dionysus is called Nysian by the Indians and by all the Oriental races from Nysa in India․
----------------
Ի՞նչն է ըստ ձեզ այստեղ ուշագրավ։
http://www.livius.org/ap-ark/apollonius/life/va_2_01.html

Subscribe to:
Posts (Atom)